Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արայիկ Պետրոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արայիկ Պետրոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Երևանյան փողոց, 6/25 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0065-0039 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22112022-07-0040) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արայիկ Պետրոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: