Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2023 թվականի մայիսի 25-ին Արմեն Ալեքսանյանի կողմից ներկայացված դիմումը, ԱՁ Հարություն Բելլույանի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 33/10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն, Էլիդա, Վիկտորյա, Անուշ Ալեքսանյաններին և Գոհար Ադամյանին պատկանող 07-029-0008-0016 կադաստրային ծածկագրի հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023LKVAPD) առկա 1970-1990 թվականներին ինքնակամ կառուցված 38․28 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 42․71 քմ արտաքին մակերեսով անասնագոմը, 15․10 քմ արտաքին մակերեսով մառանը, 58․03 քմ մակերեսով ծածկոցները ճանաչել օրինական անվճար կարգով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: