Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հարություն Հակոբի Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Հարություն Հակոբի Սիմոնյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 1-ին փողոց, թիվ 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0394-0013 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06062024-07-0042) իրականացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հարություն Հակոբի Սիմոնյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: