Այսօր: Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 54
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով 2022 թվականի մարտի 10-ին կայացած  Նաիրի համայնքի ավագանու նիստում  Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը 20%-ով ավելացնելու, ինչպես նաև աշխատակազմի փորձագետի դրույքը փոփոխելու մասին  համայնքի ավագանու անդամների առաջարկը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1. Նաիրի համայնքի 2022 թվականի հունվարի 21-ի <<Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին >> N 3 որոշման N 2 հավելվածը՝  շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԵԼՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(553.46 Կբ)
(626.61 Կբ)
(16.20 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner