Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Աննա Միշայի Հակոբյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազի թաղամաս, 1-ին փողոց, 16 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աննա Միշայի Հակոբյանին պատկանող 07-004-0141-0074 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13112024-07-0149) բնակելի տան և պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Աննա Միշայի Հակոբյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: