Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Վիգեն Դերենիկի Գալստյանի լիազորված անձ Գոռ Քարամյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 36/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0312-0051 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19122024-07-0029) բնակելի տան, օժանդակ շինության, լողավազանի, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Վիգեն Դերենիկի Գալստյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: