Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Դշխուհի Աշոտի Մելիքյանի կողմից ներկայացված դիմումը, և այն հանգամանքը, որ գոյություն ունեցող շինությունները կոնստրուկտիվ կամ ծավալային փոփոխությունների չեն ենթարկվելու և չկա ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման անհրաժեշտություն՝ որոշում եմ.
Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 40-րդ փողոց, 8 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Դշխուհի Աշոտի Մելիքյանին պատկանող 07-029-0020-0209 կադաստրային ծածկագրի բնակելի տան առաջին հարկի՝ 38,16 քմ-ի, գործառնական նշանակությունը փոփոխել առևտրի սրահի: