Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Կարեն Էդվարդի Քոչարյանի լիազորված անձ Արևիկ Ղարիբյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 10/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն Էդվարդի Քոչարյանին պատկանող 07-065-0135-0015 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09102023-07-0148) պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Կարեն Էդվարդի Քոչարյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: