Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վիգեն Գ Քեշիշյանի լիազորված անձ Վարդան Միքայելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Վիգեն Քեշիշյանի լիազորված անձ Վարդան Միքայելյանի դիմումը և թույլատրել գյուղ Քասախ, Մուշ 8-րդ փողոց, թիվ 27/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վիգեն Քեշիշյանին պատկանող 07-065-0112-0026 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18092019-07-0078) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վիգեն Քեշիշյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: