Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հունվարի 8-ին «ՍԱՆ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողեր՝ որոշում եմ.
Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով «ՍԱՆ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին պատկանող 07-004-0026-0004 կադաստրային ծածկագրից 0,07242 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողերի կատեգորիա: