Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Ավետիսյանի լիազորված անձ Արտակ Մխիթարյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի, 125/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ին պատկանող 07-004-0541-0189 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11022025-07-0125) Հ-4 ճանապարհից դեպի Երևանյան խճուղի 125/1 հողամաս տանող ճանապարհի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի տնօրինությանը կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: