Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արմինե Վարդանի Գալստյանի լիազորված անձ Լևոն Ներսիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արմինե Վարդանի Գալստյանի լիազորված անձ Լևոն Ներսիսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 6-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմինե Վարդանի Գալստյանին պատկանող 07-053-0165-0025 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21022023-07-0181) իրականացնել բնակելի տան, պարսպի, հենապատի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արմինե Վարդանի Գալստյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: