Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ալեքսան Գրիգորի Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Ալեքսան Գրիգորի Խաչատրյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0227-0016 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09032021-07-0026) իրականացնել տնտեսական շինության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ալեքսան Գրիգորի Խաչատրյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: