Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հոկտեմբերի 31-ին Վարդիթեր Սպիրիդոնի Մոսոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Վարդիթեր Սպիրիդոնի Մոսոյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Զոհրապի փողոց, 44/8 հասցեում գտնվող, 07-053-0060-0043 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 18-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 2822-Ա որոշումը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: