Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի ա) և բ) ենթակետերի, հիմք ընդունելով Գարեգին Հովհաննիսյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 29-ին Նաիրի համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<Արդիլիս>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ դիմումի առարկա ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը`որոշում եմ.
1.Գյուղ Զովունի, 38-րդ փողոց 12 շենք, 2/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Անուշ, Հովհաննես, Գայանե, Գարեգին, Անուշ Հովհաննիսյաններին և Վարդան Աղեկյանին պատկանող բնակարանին կից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01072024-07-0132) ինքնակամ կառուցված 3․35 քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինությունը ճանաչել օրինական:
2.Ինքնակամ կցակառույցի զբաղեցրած հողատարածքը ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը:
3.Գյուղ Զովունի, 38-րդ փողոց 12 շենքի հողատարածքը ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ինքնակամ շինության օրինականացման համար սահմանված վճարը՝ 2739 դրամը, Նաիրի համայնքի բյուջե վճարելու պահից: