Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սարգիս Արմենի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սարգիս Արմենի Հարությունյանի դիմումը և թույլատրել գյուղ Քասախ, Պ․ Սևակի փողոց, 21/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0093-0089 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17062020-07-0045) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սարգիս Արմենի Հարությունյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: