Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռազմիկ Մարտիրոսյանի լիազորված անձ Հրանուշ Սամսոնյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ե․ Չարենցի փողոց, 43ա հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռազմիկ Մարտիրոսյանին, Աննա Մարտիրոսյանին, Ռուբեն Մարտիրոսյանին և Նազիկ Մկրտչյանին պատկանող 07-004-0205-0012 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1337974) ամառային խոհանոցի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Ռազմիկ Մարտիրոսյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: