Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 17-ի N 2-Ն որոշման՝ որոշում եմ.
1․Տալ թույլտվություն «Կարեն Գևորգյան Ռադիկի» ԱՁ-ին Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Կոմիտասի 19/1 հասցեում գործող մանրածախ առևտրի խանութում 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացնելու.
1) ոգելից խմիչքների արտադրանքի մանրածախ վաճառք.
2) ծխախոտի արտադրանքի մանրածախ վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Սյոմա Խաչատրյանի վրա: