Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով <<ՍԹԵՅՋ ՍԹԱՅԼ>> ՍՊԸ-ի տնօրեն Բագրատ Դիվանյանի լիազորված անձ Արսեն Մուրադխանյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով <<ՍԹԵՅՋ ՍԹԱՅԼ>> ՍՊԸ-ին պատկանող 07-004-0544-0010 կադաստրային ծածկագրի 0.91 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.11 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` պահեստ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: