Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վարդան Գաբրիելի Պողոսյանի լիազորված անձ Ռուզաննա Աջեմյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վարդան Գաբրիելի Պողոսյանի լիազորված անձ Ռուզաննա Աջեմյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց, 19 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վարդան Գաբրիելի Պողոսյանին պատկանող 07-029-0067-0008 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21012025-07-0212) իրականացնել բնակելի տան, ամառային խոհանոցի, օժանդակ շինության, լողավազանի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վարդան Գաբրիելի Պողոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: