Համաձայն <<Տեղական ինքնակառացարման մասին>> օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի, հիմք ընդունելով <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության 2022 թվականի փետրվարի 11-ի ավագանու անդամի ծախսերի հատուցման մասին N Ե-8 գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Նաիրի համայնքի ավագանու անդամներից յուրաքանչյուրին տրամադրել իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ամսական ծախսերի փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30%-ի չափով՝ հիմք ընդունելով ներկայացվող փաստաթղթերը:
2. Սույն որոշումը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:
|