Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Ժիրայր Սարգսյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազի 7-րդ փողոց, 104 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ժիրայր, Հայկ, Արամ Սարգսյաններին, Մարգարիտ Մկրտչյանին պատկանող 07-004-0175-0026 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22052025-07-0191) պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Ժիրայր Սարգսյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: