Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Անի Արշավիրի Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Անի Արշավիրի Մանուկյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազի թաղամաս, 6-րդ փողոց, 103 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0175-0016 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01062022-07-0080) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Անի Արշավիրի Մանուկյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: