Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռաֆիկ Հայրապետյանի լիազորված անձ Ռոզա Հովնիկյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռաֆիկ Հայրապետյանի լիազորված անձ Ռոզա Հովնիկյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող 07-004-0159-0001 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2155011) իրականացնել բնակելի տների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ռաֆիկ Հայրապետյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: