Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետի, հիմք ընդունելով <<Եղվարդի համար 2 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի եզրակացությունը և Ռուզաննա Մելիքսեթյանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դիմումը` որոշում եմ.
1. Ռուզաննա Իսկանդարի Մելիքսեթյանին 2024 թվականի դեկտեմբերի 30-ից նշանակել <<Եղվարդի համար 2 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում և կնքել աշխատանքային պայմանագիր:
2. Աշխատավարձը՝ սահմանված պաշտոնային դրույքաչափին համապատասխան: