Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արմեն Լևոնի Լևոնյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Լևոնի Լևոնյանին պատկանող 07-029-0185-0296 կադաստրային ծածկագրի 0,05 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Արմեն Լևոնի Լևոնյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 3398900 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: