Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Նահապետ Զաքարյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Բուժական, 5-րդ փողոց, 7-րդ փակուղի, 1/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նահապետ Զաքարյանին պատկանող 07-020-0087-0022 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N ՞) օժանդակ շինության կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Նահապետ Զաքարյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: