Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հեկտոր Արայի Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Հեկտոր Արայի Խաչատրյանի դիմումը և թույլատրել գյուղ Քասախ, Մուշ 2-րդ փողոց, 15 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0098-0038 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25082021-07-0022) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հեկտոր Արայի Խաչատրյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: