Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արշակ Մարգարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արշակ Մարգարյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 24/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0036-0194 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի դեկտեմբերի 29-ին N CPP0-0001-0491 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։