Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Աղասի Էբեջյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Աղասի Էբեջյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մայրի թաղամասի 7-րդ փողոց, 4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աղասի Էբեջյանին և Նարինե Ենոքյանին պատկանող 07-004-0583-0012 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04092024-07-0134) իրականացնել բանկելի տան, օժանդակ շինության, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Աղասի Էբեջյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: