Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գեղամ Նորիկի Ասատրյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գեղամ Նորիկի Ասատրյանի դիմումը և թույլատրել քաղաք Եղվարդ, Կոմիտասի փողոց, 18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0139-0031, 07-004-0139-0033 կադաստրային ծածկագրերի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08122020-07-0086) իրականացնել պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գեղամ Նորիկի Ասատրյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: