Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 54, 2191, 288, 305 հոդվածներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, Աղասի Գասպարյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0303-0052 կադաստրային ծածկագրի հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը ինքնակամ փոփոխել է՝ որոշում եմ.
1. Հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը ինքնակամ փոփոխելու համար Աղասի Համլետի Գասպարյանին նկատմամբ կիրառել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով՝ 50000(հինսուն հազար) դրամ:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Նաիրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարմումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աղասի Համլետի Գասպարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: