Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Առաքել Արայիկի Մխիթարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Առաքել Արայիկի Մխիթարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 6-րդ փողոց, 8-րդ նրբանցք, 35 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0164-0018 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 25102023-07-0051) իրականացնել պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Առաքել Արայիկի Մխիթարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: