Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սահակ Վլադիկի Մովսիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սահակ Վլադիկի Մովսիսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 16-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 9/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սահակ, Վլադիկ և Գոհար Մովսիսյաններին պատկանող 07-029-0216-0005, 07-029-0216-0029 կադաստրային ծածկագրերի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30102025-07-0182) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սահակ Վլադիկի Մովսիսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: