Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արթուր Քերոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արթուր Քերոբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Արայի 1-ին թաղամասի 5-րդ փողոց, 21 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0008-0002 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28122021-07-0098) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արթուր Քերոբյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: