Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արտյոմ Առաքելյանի լիազորված անձ Արման Թորոսյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 14/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արտյոմ Առաքելյանին և Աիդա Բաբալարյանին պատկանող 07-065-0089-0043 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10102025-07-0084) բնակելի տան, պարսպի, լողավազանի, զրուցարանի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արտյոմ Առաքելյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: