Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արմինե Մելքոնյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա․ Հարությունյան փողոց, 20/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմինե Մելքոնյանին, Թամարա, Գայանե և Արմեն Մանուկյաններին պատկանող 07-65-0009-0029 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11102024-07-0092) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արմինե Մելքոնյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: