Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3312-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2025 թվականի N 3312-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ և 22.1 կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հուլիսի 3-ին Մանվել Մաթևոսյանի կողմից ներկայացված դիմումը, ԱՁ Սոֆյա Մանուկյանի  կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1․Քաղաք Եղվարդ, Անտառտնտեսության թաղամասի 2-րդ փողոց, 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել, Մանվել, Գրիգոր, Վարդանուշ Մաթևոսյաններին և Ջուլիետա Գալուստյանին պատկանող 07-004-1597-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023ZFXESF) առկա 2011-2018 թվականներին ինքնակամ կառուցված 13.36 քմ արտաքին մակերեսով թռչնագոմը, 48․24 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 45․79 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 55․80 քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական։

2․Քաղաք Եղվարդ, Անտառտնտեսության թաղամասի 2-րդ փողոց, 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել, Մանվել, Գրիգոր, Վարդանուշ Մաթևոսյաններին և Ջուլիետա Գալուստյանին պատկանող 07-004-1597-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023ZFXESF) առկա 1979-1997 թվականներին ինքնակամ կառուցված 68․20 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 80․76 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 0․64 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական անվճար կարգով։

3․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 273017 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 19

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner