Համաձայն <<Քաղաքաշինության մասին>>  օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 14-ի N 85-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն, Կարինե, Աստղիկ, Նաիրա և Թեհմինե Զոհրաբյաններին պատկանող 07-004-1597-0001 կադաստրային ծածկագրից 0,13182 հա մակերեսով անտառային հողի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա: 
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: