Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ, 31-րդ և 32-րդ կետի ա) և բ) ենթակետերի, հիմք ընդունելով Կառլեն Գևորգի Մարգարյանի կողմից 2025 թվականի մարտի 6-ին Նաիրի համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, ԱՁ Կարեն Ադամյանի կողմից տրված եզրակացությունը, շինությունների բնութագիրը և այն հանգամանքը, որ դիմումի առարկա ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը`որոշում եմ.
1.Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Երևանյան փողոց, 2 շենք, 16 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լուսվարդ Պետրոսի Մարգարյանին, Կառլեն Գևորգի Մարգարյանին, Կարեն Կառլենի Մարգարյանին, Աշխեն Գևորգի Մարգարյանին, Գևորգ Կառլենի Մարգարյանին, Հայկանուշ Վաչագանի Ավետիսյանին, Լուսինե Կառլենի Մարգարյանին պատկանող բնակարանին կից (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023VEQNQM) ինքնակամ կառուցված 69.3 քմ արտաքին մակերեսով կցակառույցը ճանաչել օրինական:
2.Ինքնակամ կցակառույցի զբաղեցրած հողատարածքը ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը:
3.Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Երևանյան փողոց, 2 շենքի հողատարածքը ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ինքնակամ շինության օրինականացման համար սահմանված վճարը՝ 48150 դրամը, Նաիրի համայնքի բյուջե վճարելու պահից: