Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արմեն Արտաշեսի Գևորգյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Արմեն Արտաշեսի Գևորգյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մայրի թաղամասի 18-րդ փողոց, 7-րդ նրբանցք, 12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0546-0149 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09042024-07-0020) իրականացնել բնակելի տան, պարսպի, ծածկի, օժանդակ շինության, լողավազանի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արմեն Արտաշեսի Գևորգյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: