Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Աշտարակի խճուղի, 2/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սուրեն Խորենի Խաչատրյանին պատկանող 07-065-0792-0012 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական վկայական N 13112024-07-0112) 0,02596 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման:
2.Բավարարել Սուրեն Խորենի Խաչատրյանի լիազորված անձ Հրաչյա Հովսեփյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Աշտարակի խճուղի, 2/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սուրեն Խորենի Խաչատրյանին պատկանող 07-065-0792-0012 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13112024-07-0112) ավտոտեխսպասարկման կետի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
3.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
4․Պարտավորեցնել Սուրեն Խորենի Խաչատրյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: