Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0054-0004 և 07-065-0054-0005 կադաստրային ծածկագրերից 0.01691 հա մակերեսով գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ. Տերյան փողոց, 2/8 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: