Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Աննա Մանվելի Դարբինյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 6-րդ փողոց, 10-րդ նրբանցք, 10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աննա Մանվելի Դարբինյանին պատկանող 07-053-0158-0005 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30012024-07-0288) բնակելի տան և պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Աննա Մանվելի Դարբինյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: