Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին <<ՌՈՄԻ ՀԱՈՒՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Աննա Աթոյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «ՌՈՄԻ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Աթոյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազի թաղամաս, 3-րդ փողոց, 48/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՌՈՄԻ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ին պատկանող 07-004-0162-0044 կադաստրային ծածկագրի հողամասում 2025 թվականի հունսի 18-ին ՇԹ/803/8886-25 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։