Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «ՀԱԿ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի տնօրեն Էդմոն Չիչակյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Քասախ գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով «ՀԱԿ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ին պատկանող 07-065-0295-0069 կադաստրային ծածկագրի 0,18885 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.«ՀԱԿ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի տնօրեն Էդմոն Չիչակյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 12682789 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: