Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 210
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածի 1-ին կետի, Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին կետի, 4-րդ ենթակետի, 2-րդ կետի, 10-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերի և 1-ին և 5-րդ ենթակետերի, Անշարժ գույքի հարկով հարկման նպատակաով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատաման կարգը սահմանելու մասին 2019թվականի նոյեմբերի 19-ի օրենք,  ՀՀ կառավարության 2006թվականի  հուլիսի 27-ի թիվ 1107-Ն, 2010թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1634-Ն, 2011թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումների պահանջները և քաղաքացի Ռազմիկ Կնյազի Սարգսյանի դիմումները՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝

1. Տալ համաձայնություն  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ գյուղի գյուղապետարանի և Ռազմիկ Կնյազի Սարգսյանի միջև 2006 թվականի հունվարի 21-ին նոտարական վավերացմամբ կնքված <<Հողամասի վարձակալության>> թիվ 186 պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0071260 վկայականի համաձայն վարձակալության իրավունքով Ռազմիկ Սարգսյանին տրամադրված, Քասախ  բնակավայրի տարածքում գտնվող, վարելահող գյուղտնտեսական  նպատակային նշանակության, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0104-0001 ծածկագրով 5240 քմ հողամասը  գնման նախապատվության իրավունքով ուղղակի  վաճառքով  կադաստրային արժեքով՝ վաճառքի 128380 դրամ գնով օտարել նույն հողամասի վարձակալ  Ռազմիկ Կնյազի Սարգսյանին։

 2․ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1107-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ հավելվածի և  ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1634-Ն որոշմամբ հաստատված  Քասախ համայնքի գոտևորման ու օգտագործման սխեմայի համաձայն սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն այլ տարածքների կազմում փոխադրվել է բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական  նշանակությամբ այլ  հողերի  կատեգորիա, ուստի՝

2․1․ 07-065-0104-0001 ծածկագրով 5240քմ վարելահող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային և գործառնական  նշանակության  փոփոխությունը  համապատասխանեցնել  ՀՀ Կառավարության 2006 թվականի հուլիսի 7-ի թիվ 1107-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ հավելվածին և Քասախ համայնքի  գոտևորման ու օգտագործման ՀՀ կառավարության վերոհիշյալ 2010 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1634-Ն որոշմամբ հաստատված   սխեմային։

2․2․ ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետով, 2-րդ կետի 1-ին ենթակետով  սահմանված  դասակարգմամբ, ինչպես նաև ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ  հաստտաված  կարգի համաձայն՝ Քասախ բնակավայրի զարգացման, կենսագործունեության բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման և բարեկարգման նպատակով 07-065-0104-0001  ծածկագրով 5240քմ հողամասի  գործառնական նշանակությունը  բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերի գործառնական նշանակությունից փոփոխել բնակելի կառուցապատման գործառնական  նշանակության։

2․3․ Թույլատրել սույն որոշման 1-ին կետում  նշված՝ հողամասի  օտարման և իրավունքի պետական գրանցման  գործառույթն  իրականացնել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատերգորիայի համար օրենքով սահմանված կադաստրային գնի տարբերության վճարման դեպքում, որը կազմում է 35683352 ՀՀ դրամ։

2․4․ Քասախ բնակավայրի զարգացման, կենսագործունեության բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման և բարեկարգման անհրաժեշտությունից ելնելով պարտավորեցնել Ռազմիկ Կնյազի Սարգսյանին՝ ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներից ելնելով ու կարգով, օտարվող հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո 15 օրյա ժամկետում կից հատակագծի համաձայն, համապատասխանաբար 1-ին կետի ՝87,3քմ, 2-րդ կետի՝ 66,40 քմ և 3-րդ կետի՝ 2,11քմ, ընդամենը՝ 155,81քմ հողամասերը կամովին հրաժարմամբ, սեփականության իրավունքով հանձնել Նաիրի համայնքին՝ հետագա տնօրինման համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԲԵՆԻԱՄԻՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.52 Մբ)
(556.71 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner