Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արմեն Զինավարի Ղազարյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ազատամարտիկների թաղամասի 11-րդ փողոց, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Զինավարի Ղազարյանին պատկանող 07-004-0261-0001 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02092021-07-0046) բնակելի տան, պարսպի կառուցելու վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արմեն Զինավարի Ղազարյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: