Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ և 37-րդ հոդվածներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վոլոդյա Մանուկի Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով (քաղաքացիական գործ թիվ ԿԴ/3352/02/23) ճանաչվել է անգործունակ և հիմք ընդունելով Արուսյակ Հովհաննեսի Հովհաննիսյանի 2025 թվականի հունվարի 20-ի դիմումը՝ որոշում եմ․
1․ Բավարարել Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Եղիշե Չարենցի փողոց, տուն 101 հասցեի բնակիչ Արուսյակ Հովհաննեսի Հովհաննիսյանի դիմումը և նրան ճանաչել իր որդու՝ Վոլոդյա Մանուկի Գրիգորյանի (ծնված 2005 թվականի հունվարի 28-ին) նկատմամբ խնամակալ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։