Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գագիկ Սողոմոնի Ղազարյանի լիազորված անձ Գագիկ Եղիազարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գագիկ Սողոմոնի Ղազարյանի լիազորված անձ Գագիկ Եղիազարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 25-րդ փողոց, 9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գագիկ Սողոմոնի Ղազարյանին պատկանող 07-029-0076-0009 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10042019-07-0050) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գագիկ Սողոմոնի Ղազարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: